Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
17.03.2015 | 00:15

...թե ԲՀԿ-ի գործերը «վատանալուց» հետո այն այլևս ՀԱԿ-ին հետաքրքրող «օբյեկտը» չէ: Այդպես է, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանին ԲՀԿ-ից նախ և առաջ ֆինանսական հոսքն էր հետաքրքրում։ Այժմ ասում են, թե ՀԱԿ-ում փոխվել են խաղի կանոնները: Եթե մինչ ԲՀԿ-ի «փլուզումը» արգելված էր որևէ «թթու, կծու, դառը» խոսք ասել ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի հասցեին, ապա հիմա, այն է՝ Ծառուկյանի հեռանալուց, իմա` գումարի «ծորակը» փակվելուց հետո, ՀԱԿ-ականներն ազատվել են այդ «արգելքից»: Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ-ն նրանց ոչ հետաքրքրում է, ոչ էլ նրան խնայելու «լուրջ» պատճառ ունեն:

Դիտվել է՝ 2167

Մեկնաբանություններ